Թրամփը մեղադրվել է քաղաքական դիրքը չարաշահելու մեջ
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն ԱՄՆ-ի նախագահին մեղադրել է Ռուսաստանում տնտեսական առիթներից օգտվելու նպատակով իր քաղաքական դիրքը չարաշահելու փորձ կատարելու մեջ:
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն անդրադառնալով 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մերձավորների Ռուսաստանի հետ կապեր հաստատելու փորձին, գրել է. «Թրամփը նպատակ ուներ գաղտնի կերպով իր համար տնտեսական ու ֆինանսական առիթներ ստեղծել Ռուսաստանում»:
«Վաշինգտոն Փոստ»-ի ,Թարմփի այս քայլը կարևոր է այն առումով, որ Ռուսաստանը համարվում է ԱՄՆ-ի գեոպոլետիկական թշնամին:
«Վաշինգտոն Փոստ»-ը նույն շրջանակում է գնահատել Մոսկվայում «Թրամփ»-ի աշտարակի կառուցման որոշումը և ընդգծել է. «Թրամփն ընտրությունների ժամանակ և դրանից հետո ակտիվորեն փորձել է ապակողմնորոշել հասարակական կարծիքը, այդ թվում` Ռուսաստանին ուղղված գովեստներն ու այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման վրա դրված շեշտը»:
«Վաշինգտոն Փոստ»-ի համոզմամբ, թեև Թրամփը Ռուսաստանի հետ իր ֆինանսական կապերը բացահայտվելուց հետո փորձել է դրանք հերքել, սակայն հարց է ծագում, Ռուսաստանի հանդեպ նրա դիրքորոշումների հիմքում ընկած են եղել ԱՄՆ-ի ազգային շահերը, թե նրա անձնական ու ֆինանսական օգուտը: