Արամ Ա կաթողիկոսը հանդիպելէ Շվեյցարիայի ԱԳ փոխնախարարին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկո Արամ Ա-ն սեպտեմբերի 6-ին Ժնեւում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի փոխնախարար Բրուլհարթի հետ։
Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության մամլո դիվանի փոխանցմամբ, Բրուլհարթը պատասխանատու է Միջին Արեւելքում եւ հատկապես Սիրիայում Շվեյցարիայի օգնության ծրագրերի համար։
Արամ Ա-ն ընդհանուր գծերով ներկայացրել է Միջին Արեւելքի ներկա կացությունը, հատկապես քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները։ Կաթողիկոսն անդրադարձել է նաեւ հայ համայնքին եւ վերականգման աշխատանքներին։
Շվեյցաիայի ԱԳ փոխնախարարը ներկայացրել է իր մոտեցումները սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին Արամ Ա կաթողիկոսը հանդիպելու է ՄԱԿ հանձնակատար Դի Միստուրայի հետ։
Կաթողիկոսն այս օրերին Ժնեւում է՝ հանդիպումներ ունենալու Սիսի կաթողիկոսության հարցով դատավարության փաստաբանների հետ։
News.am