Եվրոպական երկրները դեմ են Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու Գերմանիայի պահանջին
https://parstoday.ir/hy/news/world-i71671-Եվրոպական_երկրները_դեմ_են_Թուրքիայի_հետ_բանակցությունները_դադարեցնելու_Գերմանիայի_պահանջին
Եվրամիության անդամ մի քանի երկրների ԱԳ նախարարները դեմ են արտահայտվել միությանը՝ Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու Գերմանիայի պահանջին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 14:32 Asia/Tehran
  • Եվրոպական երկրները դեմ են Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու Գերմանիայի պահանջին

Եվրամիության անդամ մի քանի երկրների ԱԳ նախարարները դեմ են արտահայտվել միությանը՝ Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու Գերմանիայի պահանջին:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Եվրամիության անդամ մի քանի երկրների ԱԳ նախարարները դեմ են արտահայտվել միությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու Գերմանիայի պահանջին ՝ ընդգծելով Անկարայի հետ բանակցելու անհրաժեշտությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և այդ երկրի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հանդես են եկել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցությունները կասեցնելու, նույնիսկ դադարեցնելու պահանջով: 

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ դեմ է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու Բեռլինի առաջարկին:

Ֆինլանդիայի ԱԳ նախարար ՝ Տիմու Սուինին ասել է .«Թեև Թուրքիայում մարդու իրավունքների առչնությամբ խնդիրներ կան, սակայն հարմար չէ դադարեցնել բանակցությունները»:

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի խոսքերով՝ պետք է շարունակել Թուրքիայի հետ բանակցության ու գործակցության ընթացքը: