Ծովային հրեշ «Հարվիից»
https://parstoday.ir/hy/news/world-i72037-Ծովային_հրեշ_Հարվիից
Ամերիկյան կենսաբան Փրիթի Դեսային, հետո նաև ինտերնետ-օգտագործողների բախտ է վիճակվել տեսնել, թե ինչ «նվեր» է արել «Հարվի» փոթորիկը: Անսովոր և բավական ահազդու տեսքով, սուր ատամներով, կնճռոտ կաշվով ինչ-որ ծովային էակի փոթորիկը ափ է նետել, և, ինչպես կարելի է դատել նկարներից՝ այն նաև լիարժեք աչքեր չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2017 13:13 Asia/Tehran
  • Ծովային հրեշ «Հարվիից»

Ամերիկյան կենսաբան Փրիթի Դեսային, հետո նաև ինտերնետ-օգտագործողների բախտ է վիճակվել տեսնել, թե ինչ «նվեր» է արել «Հարվի» փոթորիկը: Անսովոր և բավական ահազդու տեսքով, սուր ատամներով, կնճռոտ կաշվով ինչ-որ ծովային էակի փոթորիկը ափ է նետել, և, ինչպես կարելի է դատել նկարներից՝ այն նաև լիարժեք աչքեր չունի:

 

Կենսաբանը կենդանու նկարը տեղավորել է իր Թվիթերյան էջում:

Նա հաղորդել է, որ անսովոր այդ կենդանուն կատել է Տեխաս-Սիթիի լողափին և առաջարկել է  կենսաբանությունից հասկացողներին օգնել իրեն հասկանալ, թե ինչ կենդանու է հանդիպել:

Գրառումը ունեցել է ընդարձակ, ոչ գիտական մեկնաբանություններ: Որոշները այն նմանեցրել են ֆանտաստիկ ֆիլմերի ու գրքերի հերոս-գազանների:  Կատակ-կասկածներ են հնչել, որ նկարում պատկերվածը Լոխ-Նեսսի հրեշի հեռավոր ազգականն է:

Այնումենայնիվ, հեղինակների մեծ մասը հանգել են այն մտքին, որ անսովորը ծովային օձաձուկ է, որ ապրում է մեծ խորքերում: Իսկ կենդանին առավել անբնական տեսք ունի, քանի որ հավանաբար  քայքայման փուլում նրա մարմինը ձևափոխվել է:

«Անաչք ու անոտ կենդանիներ լինում են կամ օվկիանոսների հատակում, կամ սարսափներում»,-որոշել է թվիթերյան մի մեկնաբանողը:

Միայն վերջերս ամերիկյան ափերին այս երկրի պատմության մեջ առաջին անգամ համարյա միաժամանակ երկու փոթորիկ բախվեցին,-գրում է mk-ն:Առաջին փոթորիկը «Հարվին» էր, որի պատճառով Տեխաս ու Լուիզիանա նահանգներում 47 մարդ զոհվեց, 42 հազար մարդ զրկվեց տնից: Երկրորդը  «Իրման» էր, որ Ֆլորիդայում 55 մարդու կյանք խլեց, թեպետ՝ զանգվածային տարհանումներ էին արվել:

panorama.am