Հակառասիստական ցույցեր ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i72341-Հակառասիստական_ցույցեր_ԱՄՆ_ում
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երրորդ անընդմեջ օրը հակառասիստական ցույցեր են ընթանում սևամորթին սպանած ոստիկանին անմեղ ճանաչելու` դատարանի որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 07:32 Asia/Tehran
  • Հակառասիստական ցույցեր ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երրորդ անընդմեջ օրը հակառասիստական ցույցեր են ընթանում սևամորթին սպանած ոստիկանին անմեղ ճանաչելու` դատարանի որոշման դեմ:

Ցուցարարները կարգախոսներ վանկարկելով արդարության իրագործումն են պահանջել:

Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը անմեղ է ճանաչել ոստիկանության նախկին աշխատակից Ջեյսոն Սթոքլիին, ով 2011 թվականին սպանել էր սեւամորթ Էնթոնի Սմիթին:

Միսուրի նահանգում ոստիկանների կողմից սևամորթների սպանության բազմաթիվ դեպքերի պատճառով, որոշ լրատվամիջոցներ այդ նահանգը սևամորթների սպանդանոց են անվանում: