Ամանո.«Իրանը և Հյս. Կորեան չեն համագործակցում միջուկային հարցում»
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքերով, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային համագործակցության շուրջ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Wall Street Journal օրաթերթը գրել է.«Յուկիա Ամանոն անդրադարձել է Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային համագործակցության մասին ամերիկացի պետայրերի տարածած շշուկներին, ասելով, որ դրանք անհիմն են»:
2016 թվականի փետրվարին հրապարակված ԱՄՆ Կոնգրեսի զեկույցում նշված է, որ Թեհրանի և Փխենյանի միջև միջուկային ոլորտին առնչվող համագործակցության պատճառ չկա:
«Ժողովրդավարության պաշտպանության հաստատության» կամ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնի նման անձինք փորձել են շշուկներ տարածել Իրանի իսլամական հանրապետության և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային համագործակցության մասին:
ՄԱԳԱՏԷ-ն օգոստոսի 31-ին իր նոր զեկույցում կրկին հաստատել է, որ Իրանը հավատարիմ է եղել Միջուկային համաձայնության հարցով իր բոլոր հանձնառություններին: