Ուկրաինան և Կանադան ընդլայնում են ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i72857-Ուկրաինան_և_Կանադան_ընդլայնում_են_ռազմական_համագործակցությունը
Ուկրաինայի նախագահը հանդես է եկել Կանադայի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ցանկությամբ:
(last modified 2026-02-04T16:32:10+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 18:51 Asia/Tehran
  •  Ուկրաինան և Կանադան  ընդլայնում են  ռազմական համագործակցությունը

Ուկրաինայի նախագահը հանդես է եկել Կանադայի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու ցանկությամբ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է.«Կանադայի վարչապետ  Ջասթին Թրյուդոյի հետ ունեցած բանակցության ընթացքում քննարկվել է անվտանգության ու ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավման հեռանկարը»:

Պորոշենկոն հավելել է.«Այս տարվա սկզբին կողմերը պաշտպանական ու ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել»:

Ուրբաթ օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ նստաշրջանի շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպում ունենալուց հետո, Կանադայի վարչապետն ասել է,որ քայլեր է ձեռնարկել Ուկրաինային մահացու զենքեր ստացող երկրների ցանկում ներառելու համար:

Ընդսմին Ռուսաստանի  պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են,որ զենքի առաքումն Ուկրաինա կհանգեցնեի լ հակամարտության սրման  այդ երկրի արևելյան հատվածում: