Բողոքի ակցիա Պակիստանի Բելուչեսթան նահանգում՝ շիա մուսուլմանների սպանության դեմ
Պակիստանի Բելուչեսթան նահանգի շիա ու սուննի բնակիչները բողոքի ակցիայի մասնակցելով կառավարությունից պահանջել են քայլեր ձեռնարկել շիաների կոտորածը կանխելու ուղղությամբ:
Շաբաթ օրը Պակիստանի Բելուչեսթան նահանգի կենտրոն Քուվեյթե քաղաքում անցկացված ցույցի մասնակիցները դատապարտել են մուսուլմանների կոտորածը:
Ցուցարարների շարքում էր Պակիստանի մուսուլմանների միասնության մեջլիսի ղեկավար, Քուվեյթեի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը: Նա կառավարությանը կոչ է արել ճանաչել շիաների դեմ իրականացված ոճրագործությունը և պատժել հեղինակներին:
Ալամմե Սեյեդ Հաշեմ Մուսավին ասել է.«Պակիստանի կառավարությանը չի հաջողվել ապահովել շիաների անվտանգությունը»:
Բելուչեսթանը Պակիստանի անապահով քաղաքներից է, որտեղ ակտիվորեն աշխատում են ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում Ալ-Ահրարը, պահակազորի Սահաբեի կորպուսը և Ջահանգույի խմբավորումը: