Ամերիկացի գրողը ողջունել է Մյանմայի դեպքերի վերաբերյալ Իրանի առաջնորդի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i73181-Ամերիկացի_գրողը_ողջունել_է_Մյանմայի_դեպքերի_վերաբերյալ_Իրանի_առաջնորդի_դիրքորոշումը
Ամերիկացի գրողը ողջունել է Մյանմայի մուսուլմանների ցեղասպանության նկատմամբ միջազգային շրջանակների լռության համար Իրանի առաջնորդի քննադատությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 12:49 Asia/Tehran
  • Ամերիկացի գրողը ողջունել է Մյանմայի դեպքերի վերաբերյալ Իրանի առաջնորդի դիրքորոշումը

Ամերիկացի գրողը ողջունել է Մյանմայի մուսուլմանների ցեղասպանության նկատմամբ միջազգային շրջանակների լռության համար Իրանի առաջնորդի քննադատությունները:

Անդրադառնալով ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի կառավարության ոճրագործությունների նկատմամբ միջազգային կառույցների և իսլամական որոշ երկրների պահած լռության վերաբերյալ Իրանի առաջնորդ  Այաթոլլահ Խամենեիի խոսքերին, ամերիկացի գրող, նախկին դիվանագետ Մայքլ Սփրինգմենը նշել է.«Իսլամական երկրները և փաստորեն բոլոր երկրները պետք է Մյանմայի կառավարության վայրագ արարքի նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկեն»:

Սեպտեմբերի 12-ին Նորին Վսեմություն առաջնորդը քննադատել էր Մյանմայի աղետի նկատմամբ միջազգային շրջանակների և մարդու իրավունքների պաշտպանության հավակնդորների պահած լռությունն, ասելով.«Հարցի լուծումն այն է, որ իսլամական երկրները պետք է քաղաքական ու տնտեսական ճնշում բանեցնեն Մյանմայի կառավարության դեմ»: