Մադուրո.«Վենեսուելան չի վախենում ԱՄՆ-ից»
https://parstoday.ir/hy/news/world-i73969-Մադուրո._Վենեսուելան_չի_վախենում_ԱՄՆ_ից
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.«ԱՄՆ-ն մշտապես սպառնացել է Վենեսուելային, բայց մենք չեն վախենում նրանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 07:03 Asia/Tehran
  • Մադուրո.«Վենեսուելան չի վախենում ԱՄՆ-ից»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.«ԱՄՆ-ն մշտապես սպառնացել է Վենեսուելային, բայց մենք չեն վախենում նրանից»:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Վենեսուելայի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի հիշատակին նվիրված արարողությանը ունեցած ելույթում, նշելով,որ Վաշինգտոնի սպառնալիքները չեն կարող ազդել Վենեսուելայի ազատատենչական ոգու վրա, Նիկոլաս Մադուրոն հավելել է.«Կարակասը կարող է դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին»:

Սիմոն Բոլիվարի հուշարձանը կանգնեցվել է Մինսկում: Կարակասը, որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ Բոլիվարի հուշարձանը նվիրել է Մինսկին: Այն տեղադրվել է Վենեսուլայի ազգային հերոսի անվան հրապարակում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ բազմաթիվ տարբերակներ կան Վենեսուլայի համար, որոնցից մեկը ռազմական տարբերակն է: 

Վենեսուելան ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրում է իր  քաղաքական ու տնտեսական գործերին միջամտելու մեջ:«Վենեսուելայի ընդդիմադիրներին հրահրելով Վաշինգտոնը  փորձում  է փոխել Վենեսուելայի քաղաքական համակարգը», հայտարարել է Կարակասը: