Բայդեն.«Միջուկային համաձայնությունից հրաժարվելը, կհանգեցնի ԱՄՆ-ի մեկուսացմանը»
ԱՄՆ-ի նախագահի նախկին տեղակալ Ջո Բայդենն ասել է, որ միջուկային համաձայնությունից հրաժարվելու դեպքում, Վաշինգտոնը կմեկուսացվի աշխարհում:
Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» օրաթերթի տեղեկացմամբ, նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է այն իրողությունը, որ Իրանը հարգում է միջուկային համաձայնությունը, Ջո Բայդենն ասել է.«Անգամ Դոնալդ Թրամփի կառավարությունն է հաստատել այդ փաստը»:
Նշելով, որ Վաշինգտոնը մութ ճանապարհ է անցնում միջազգային բեմում, ԱՄՆ-ի նախագահի նախկին տեղակալն ընդգծել է, որ նոր համաձայնության թեմայով կրկին բանակցելու դեպքում, աշխարհն այլևս չի հովանավորի ԱՄՆ-ին:
Բայդենը նշել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեծ խնդիրներ կունենա Հյուսիսային Կորեայի հետ նման բանակցություններ անցկացնելու հարցում: