Աշխարհում սովյալների թիվը հասել Է 815 միլիոնի. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i74557-Աշխարհում_սովյալների_թիվը_հասել_Է_815_միլիոնի._ՄԱԿ
Մոլորակի սովահար բնակիչների թիվը հասել Է 815 միլիոնի, որոնց 60 տոկոսն ապրում Է զինված հակամարտությունների գոտիներում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 09:19 Asia/Tehran
  • Աշխարհում սովյալների թիվը հասել Է 815 միլիոնի. ՄԱԿ

Մոլորակի սովահար բնակիչների թիվը հասել Է 815 միլիոնի, որոնց 60 տոկոսն ապրում Է զինված հակամարտությունների գոտիներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի միջոցների մոտավորապես 80 տոկոսն օգտագործվում Է այն մարդկանց օգնելու համար, որոնք գտնվում են մարտական գործողությունների գոտիներում: «Սովից տառապող 815 մլն մարդկանց մոտավորապես 60 տոկոսն ապրում Է հակամարտությունների պայմաններում: Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների երեք քառորդն ապրում Է հակամարտությունների ասպարեզի վերածված երկրներում: Այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կարգավորել այդ հակամարտությունները եւ չի գործարկվել պետությունների զարգացման գործընթացը, համայնքներն ու ամբողջ տարածաշրջաններ կշարունակեն մնալ սովի ու տառապանքների ճիրաններում»,-ասել Է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Նա հանգամանորեն կանգ Է առել Եմենի, Նիգերիայի հյուսիս-արեւելքի, Սոմալիի եւ Հարավային Սուդանի իրադրության վրա, հիշեցնելով, որ ինն ամիս առաջ այդ երկրներում զանգվածային սովի սպառնալիքին բախվել Է շուրջ 20 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

armenpress.am