Հոկտեմբեր 16, 2017 09:55 Asia/Tehran
  • Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Ժեենբեկովը կշարունակի Աթամբաեւի բարեփոխումները

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում Է հանրապետության Սոցիալ¬ դեմոկրատական կուսակցությունը, մտադիր Է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի կողմից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-­ը, Ժեենբեկովը հայտարարել Է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները: «Ես կփորձեմ պահպանել վերջին վեց տարում ձեռքբերվածը, շարունակել սկսված բարեփոխումները եւ սկսել նորերը»,­ ասել Է նա: Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-­ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել Է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի: Ժեենբեկովը կարողացել Է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Հանրապետություն-­Հայրենիք» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օմուրբեկ Բաբանովը, որի օգտին քվեարկել Է ավելի քան 560 հազար ընտրող: Մնացած թեկնածուները, իսկ նրանք ընդհանուր առմամբ 11­-ն Էին, զգալիորեն հետ են մնացել առաջատարներից: ԿԸՀ-­ում նշել են, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am

 

Պիտակ