Սլովենիան մտադիր է փակել Բալկանների հետ սահմանը
https://parstoday.ir/hy/news/world-i7486-Սլովենիան_մտադիր_է_փակել_Բալկանների_հետ_սահմանը
Սլովենիան սահմանին նոր սահմանափակումներ է մտցրել` կանխելու ներգաղթյալների հոսքը Բալկանյան երկրներից: Այս մասին հայտնում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2016 12:38 Asia/Tehran
  • Սլովենիան մտադիր է փակել Բալկանների հետ սահմանը

Սլովենիան սահմանին նոր սահմանափակումներ է մտցրել` կանխելու ներգաղթյալների հոսքը Բալկանյան երկրներից: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այսուհետ երկիր կարող են մտնել միայն այն ներգաղթյալները, ովքեր պատրաստվում են ապաստան հայցել Սլովենիայում կամ ակնհայտ մարդասիրական օգնության կարիք ունեն: Ի պատասխան` Սերբիան հայտարարել է, որ պատրաստվում է փակել Բուլղարիայի և Մակեդոնիայի հետ սահմանը փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների համար: Շենգենյան գոտու ապագան շատերի կողմից կասկածի տակ է դրվում: ԵՄ անդամ երկրներից 8-ը` ներառյալ Ավստրիան, Հունգարիան և Սլովակիան, ուժեղացրել են սահմանային վերահսկողությունը, ինչի հետևանքով Հունաստանում հազարավոր ներգաղթյալների կուտակումներ են առաջացել: Սլովենիան, որպես ԵՄ անդամ երկիր, մինչ այժմ տարանցիկ էրկիր է ծառայել Գերմանիա մեկնող բազմաթիվ փախստականների համար:

Ankakh.com

9/3/2016