Սլովենիան մտադիր է փակել Բալկանների հետ սահմանը
Սլովենիան սահմանին նոր սահմանափակումներ է մտցրել` կանխելու ներգաղթյալների հոսքը Բալկանյան երկրներից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այսուհետ երկիր կարող են մտնել միայն այն ներգաղթյալները, ովքեր պատրաստվում են ապաստան հայցել Սլովենիայում կամ ակնհայտ մարդասիրական օգնության կարիք ունեն: Ի պատասխան` Սերբիան հայտարարել է, որ պատրաստվում է փակել Բուլղարիայի և Մակեդոնիայի հետ սահմանը փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների համար: Շենգենյան գոտու ապագան շատերի կողմից կասկածի տակ է դրվում: ԵՄ անդամ երկրներից 8-ը` ներառյալ Ավստրիան, Հունգարիան և Սլովակիան, ուժեղացրել են սահմանային վերահսկողությունը, ինչի հետևանքով Հունաստանում հազարավոր ներգաղթյալների կուտակումներ են առաջացել: Սլովենիան, որպես ԵՄ անդամ երկիր, մինչ այժմ տարանցիկ էրկիր է ծառայել Գերմանիա մեկնող բազմաթիվ փախստականների համար:
Ankakh.com
9/3/2016