Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքին միանալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i75162-Պակիստանը_բանակցություններ_է_վարում_Ադրբեջանի_հետ_Հյուսիս_Հարավ_միջանցքին_միանալու_համար
Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու մասին, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստսանի երկաթգծերը, հայտնում է kommersant.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 09:06 Asia/Tehran
  • Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքին միանալու համար

Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու մասին, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստսանի երկաթգծերը, հայտնում է kommersant.ru-ն:

Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը:

«Ադրբեջանի նախագահի վերջերս Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի հետ, իսկ այնուհետ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի հետ միացնելու մասին հարցը: Քանի որ դա կապահովի Չինաստանին Ադրբեջանի սերտ հասանելիությունը»,- հայտարարել է դեսպանը:
Նրա խոսքով՝ երբ պատրաստ լինի Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհը, Ադրբեջանը կստանա Պակիստանի հետ ուղիղ երկաթուղային կապ, քանի որ Ադրբեջանը և Իրանն արդեն կապված են երկաթուղային ճանապարհով:

«Գործընթացի ավարտից հետո կսկսվի Ադրբեջանում, Իրանում և Պակիստանում առևտրի զարգացման գործընթաց»,- հայտնել է Սաիդ Խան Մոհմանդը:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսված է Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ միացնելու համար:

Tert.am