Եվրոպական երկրները կոչ են արել կրճատել Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75442-Եվրոպական_երկրները_կոչ_են_արել_կրճատել_Թուրքիային_տրվող_ֆինանսական_օգնությունը
Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Շվեցարիան և Գերմանիան առաջարկել են 2015 թ.-ին կայացած համաձայնության շրջանակում կրճատել Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 12:02 Asia/Tehran
  • Եվրոպական երկրները կոչ են արել կրճատել Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը

Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Շվեցարիան և Գերմանիան առաջարկել են 2015 թ.-ին կայացած համաձայնության շրջանակում կրճատել Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը:

Գերմանական «Շպիգել» շաբաթաթերթը գրել է, որ Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Շվեցարիան և Գերմանիան մի նամակ հղելով Եվրահանձնաժողովին առաջարկել են, որ Թուրքիային տրվող ֆինանսկան օգնություննրը կատարվի Եվրամիության բյուջեից:

2015 թ.-ին Եվրամիության և Թուրքիայի միջև կայացած համաձայնությամբ Անկարան հանձն է առել Հունաստանից վտարված էմիգրանտներին և Սիրիայի փախստականներին ապաստան տալու դիմաց 6 միլիարդ եվրո օգնություն ստանալ Եվրամիությունից: 

Առաջին փուլում  Գերմանիան 500 միլիոն եվրո և Եվրամությունը 2 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն են հատկացրել Թուրքիային: 

Ըստ աղբյուրի՝ առաջարկի նախապատրաստման հարցում ակտիվ դեր է խաղացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների և վերջերս մի քանի գերմանացի քաղաքացիների ձերբակալման հետևանքով  ավելի է սրվել Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ: