Եվրոպական երկրները կոչ են արել կրճատել Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը
Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Շվեցարիան և Գերմանիան առաջարկել են 2015 թ.-ին կայացած համաձայնության շրջանակում կրճատել Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը:
Գերմանական «Շպիգել» շաբաթաթերթը գրել է, որ Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Շվեցարիան և Գերմանիան մի նամակ հղելով Եվրահանձնաժողովին առաջարկել են, որ Թուրքիային տրվող ֆինանսկան օգնություննրը կատարվի Եվրամիության բյուջեից:
2015 թ.-ին Եվրամիության և Թուրքիայի միջև կայացած համաձայնությամբ Անկարան հանձն է առել Հունաստանից վտարված էմիգրանտներին և Սիրիայի փախստականներին ապաստան տալու դիմաց 6 միլիարդ եվրո օգնություն ստանալ Եվրամիությունից:
Առաջին փուլում Գերմանիան 500 միլիոն եվրո և Եվրամությունը 2 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն են հատկացրել Թուրքիային:
Ըստ աղբյուրի՝ առաջարկի նախապատրաստման հարցում ակտիվ դեր է խաղացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների և վերջերս մի քանի գերմանացի քաղաքացիների ձերբակալման հետևանքով ավելի է սրվել Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ: