Մայքլ Ֆելինը՝ Ռուսաստանի հետ Թրամփի ընտրական կապերի գործով առաջին մեղադրյալը
https://parstoday.ir/hy/news/world-i75480-Մայքլ_Ֆելինը_Ռուսաստանի_հետ_Թրամփի_ընտրական_կապերի_գործով_առաջին_մեղադրյալը
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականն ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի հետ Թրամփի և նրա մերձավորների կապերի գործով պաշտոնական առաջին մեղադրյալն է համարվելու:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 16:25 Asia/Tehran
  • Մայքլ Ֆելինը՝ Ռուսաստանի հետ Թրամփի ընտրական կապերի գործով առաջին մեղադրյալը

Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականն ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի հետ Թրամփի և նրա մերձավորների կապերի գործով պաշտոնական առաջին մեղադրյալն է համարվելու:

«Ֆրանս 24» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական խմբի հարաբերությունների կապակցությամբ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մուլերի հետաքննությունների համաձայն՝ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականշ գեներալ Մայքլ Ֆելինն այս գործով առաջին մեղադրյալներից է լինելու:

Ֆելինը ռուսական հեռուստակայաներից մեկի հրավերով ու ծախսով իրականացված ուղևորության, ինչպես նաև 2016 թվականի նախագահական ընտրարշավից առաջ, դրա ընթացքում ու նաև դրանից հետո Կրեմլի պատվիրակների հետ հաճախակի հանդիպումների պատճառով այս գործով առաջին մեղադրյալներից է լինելու և նշվում է, որ այսօր նրա դեմ հետախուզում կհայտարարվի:

ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալությունների պաշտոնյաներն անցած հունվարից Ռուսաստանի հետ Թրամփի ընտրական խմբի հարաբերությունների կապակցությամբ պաշտոնական հետաքննություն են իրականացնում: