Կատալոնիայում դատի են տալու անջատողական պատգամավորներին
https://parstoday.ir/hy/news/world-i75623-Կատալոնիայում_դատի_են_տալու_անջատողական_պատգամավորներին
Իսպանիայի գերագույն դատարանը հայտարարել է Կատալոնիայի տարածքի անջատողական պատգամավորների դատավարության թվականի որոշման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 14:26 Asia/Tehran
  • Կատալոնիայում դատի են տալու անջատողական պատգամավորներին

Իսպանիայի գերագույն դատարանը հայտարարել է Կատալոնիայի տարածքի անջատողական պատգամավորների դատավարության թվականի որոշման մասին:

Կատալոնիայի խորհրդարանի գրասենյակի վեց անդամ, այդ թվում խորհրդարանի գրասենյակի վարիչ Կարմե Ֆորկադելը հինգշաբթի առավոտյան Մադրիդի գերագույն ատյան են կանչվել: 

Իսպանիայի գերագույն ատյանի քննիչն ավելի վաղ այդ պաշտոնյաներին դատարան էր կանչել՝ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի անկախության հետ կապված դատական գործընթացի շրջանակում: 

Կատալոնիայի տեղական ինքնակառավարման մարմնի 14 անդամներ, այդ թվում Կարլես Պուչեդմոնը դատարան են կանչվել:

14 հոգուց հինգը գտնվում են Բելգիայում և դատարան չեն ներկայանալու: