ՀԳՀԾ-ն՝ Մոգերինիի ԱՄՆ կատարելիք առաջիկա ուղևորության առանցքում
https://parstoday.ir/hy/news/world-i75661-ՀԳՀԾ_ն_Մոգերինիի_ԱՄՆ_կատարելիք_առաջիկա_ուղևորության_առանցքում
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ԱՄՆ-ի կառավարության ու Կոնգրեսի պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու և ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունն ընդգծելու համար, առաջիկա շաբաթ կմեկնի Վաշինգտոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2017 04:10 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն՝ Մոգերինիի ԱՄՆ կատարելիք առաջիկա ուղևորության առանցքում

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ԱՄՆ-ի կառավարության ու Կոնգրեսի պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու և ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունն ընդգծելու համար, առաջիկա շաբաթ կմեկնի Վաշինգտոն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Քաթրին Ռեյն ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ նշել է. «ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 6-ին և 7-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ ԵՄ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման և Կորեական թերակղզում իրավիճակի կապակցությամբ բանակցություն ու զրույց կունենա»:

«Ուղևորության շրջանածում Մոգերինին հանդիպում ու զրույց կունենա ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի և այդ երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանի հետ»,-հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակը:

Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Մոգերինին նաև ելույթ կունենա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Հանրապետական համաժողովում:

ԵՄ-ն ու եվրոպական երկրները միանշանակ հակառակել են միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշմանը և ընդգծում են ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի միջոցով գործադրվելու անհրաժեշտությունը: