Պակիստանցի տղան գլուխը 180 աստիճանով պտտեցնում է
Պակիստանի Կարաչի քաղաքից Մուհամմեդ Սամիրը կարողանում ձեռքերի օգնությամբ գլուխը 180 աստիճանով պտտեցնել, հայտնում է Daily Pakistan-ը:
14-ամյա դեռահասի պնդմամբ՝ այս ունակությունը բնածին արատ չէ, այլ երկար մարզումների արդյունք: Սամիրի խոստովանությամբ՝ երբ 6 տարեկան էր հոլիվուդյան սարսափ ֆիլմում դերասանի է տեսել, որն այս կերպ գլուխը պտտեցնում էր, դրանից հետո սկսել է կանոնավորապես մարզվել եւ մի քանի ամիս հետո հասել է իր նպատակին:
Սամիրի մայրը փորձել է նրան արգելել նման մարզումներ կատարել: «Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ սա աստվածային պարգեւ է»,- ասել է դեռահասը:
Տղան դպրոցից հեռացել է եւ միացել Dangerous Boys պարային խմբին, որ վաստակի եւ ընտանիքին օգնի հոր հիվանդանալուց հետո:
News.am