Հարիրիի քաղաքական կուսակցությունը նրան կոչ է անում վերադառնալ Լիբանան
https://parstoday.ir/hy/news/world-i75924-Հարիրիի_քաղաքական_կուսակցությունը_նրան_կոչ_է_անում_վերադառնալ_Լիբանան
Վարչապետ Սաադ Հարիրիի քաղաքական կուսակցությունը նրան կոչ է անում անհապաղ վերադառնալ Լիբանան այն բանից հետո, երբ նա հայտնել է իր հրաժարականի մասին՝ Սաուդյան Արաբիայից հանդես գալով տարօրինակ ու անսպասելի հայտարարությամբ, փոխանցում է AP-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 16:17 Asia/Tehran
  • Հարիրիի քաղաքական կուսակցությունը նրան կոչ է անում վերադառնալ Լիբանան

Վարչապետ Սաադ Հարիրիի քաղաքական կուսակցությունը նրան կոչ է անում անհապաղ վերադառնալ Լիբանան այն բանից հետո, երբ նա հայտնել է իր հրաժարականի մասին՝ Սաուդյան Արաբիայից հանդես գալով տարօրինակ ու անսպասելի հայտարարությամբ, փոխանցում է AP-ը։

Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Հարիրին պետք է վերադառնա ու «վերականգնի լիբանանյան արժանապատվությունն ու հարգանքը»։

Նախկին վարչապետ Ֆուադ Սանիորայի ընթերցած հայտարարության մեջ նշվում է, որ Հարիրիին պահում են Սաուդյան Արաբիայում նրա կամքին հակառակ։

 Էր Ռիադ ուղեւորությունից հետո Հարիրիի անսպասելի հրաժարականը շահարկումների առիթ է տվել այն մասին, որ սաուդցիներն են նրան ստիպել գնալ այդ քայլին ու նրան երկրում են պահում հարկադրաբար։ Սաուդցի պաշտոնյաները հերքում են, որ Հարիրին տնային կալանքի տակ է գտնվում։

News.am