Կատալոնիայի բնակիչները կրկին լայնածավալ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ազատել իրենց առաջնորդներին
Բարսելոնայում լայնածավալ ցույց է անցկացվում, որի մասնակիցները բողոքում են կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության դեմ: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով դեպքի վայրից տեսանյութը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ հավաքվել է ավելի քան 700 հազար ցուցարար: Նրանք պահանջել են ազատել տեղական իշխանության ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել հանրաքվեում:
Հայտնի է, որ անցած շաբաթ Մադրիդը ձերբակալության օրդեր է ներկայացրել հանրաքվեի 5 կազմակերպիչների համար: Նրանց թվում է նաև տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
Նշվում է, որ այժմ Պուչդեմոնը և նրա կողմակիցները գտնվում են Բրյուսելում: Պուչդեմոնը Բրյուսելից հեռուստակամրջի միջոցով դիմել է կատալոնացիներին՝ կոչ անելով չհանձնվել անկախության համար պայքարում:
tert.am