Կատալոնիայի բնակիչները կրկին լայնածավալ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ազատել իրենց առաջնորդներին
https://parstoday.ir/hy/news/world-i76034-Կատալոնիայի_բնակիչները_կրկին_լայնածավալ_ցույցեր_են_անցկացնում_պահանջելով_ազատել_իրենց_առաջնորդներին
Բարսելոնայում լայնածավալ ցույց է անցկացվում, որի մասնակիցները բողոքում են կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության դեմ: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով դեպքի վայրից տեսանյութը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 12:03 Asia/Tehran
  • Կատալոնիայի բնակիչները կրկին լայնածավալ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ազատել իրենց առաջնորդներին

Բարսելոնայում լայնածավալ ցույց է անցկացվում, որի մասնակիցները բողոքում են կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության դեմ: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով դեպքի վայրից տեսանյութը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ հավաքվել է ավելի քան 700 հազար ցուցարար: Նրանք պահանջել են ազատել տեղական իշխանության ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել հանրաքվեում:

Հայտնի է, որ անցած շաբաթ Մադրիդը ձերբակալության օրդեր է ներկայացրել հանրաքվեի 5 կազմակերպիչների համար: Նրանց թվում է նաև տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Նշվում է, որ այժմ Պուչդեմոնը և նրա կողմակիցները գտնվում են Բրյուսելում: Պուչդեմոնը Բրյուսելից հեռուստակամրջի միջոցով դիմել է կատալոնացիներին՝ կոչ անելով չհանձնվել անկախության համար պայքարում:

tert.am