Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. բնական աճի եւ մշտական բնակչության թվերի համեմատականներ
Հայաստանում ժողովրդագրական խնդիրների անհանգստացնող չափերն առավել նկատելի են դառնում, երբ դրանք համեմատության մեջ ենք դիտարկում՝ մի քանի տարիների եւ հարեւան կամ նույն ընտանիքի անդամ երկրների վիճակագրությունների վերլուծությամբ:
Այսպես, ամենավերջին պաշտոնական տվյալներով՝ 2017թ.-ի առաջին 9 ամիսներին ՀՀ-ի բնակչության թիվը պակասել է եւս 14 հազարով 2016թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:
2014թ.-ին եւ 2015թ.-ին, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ մշտական բնակչության թիվը 3 մլն-ի շրջանակներում է եղել, 2016-ին՝ 2.9 մլն: 2017թ.-ի 9 ամիսների տվյալներով՝ 2.979.600 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.993.900-ի համեմատ:
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում բնակչության աճ է նկատվում: 2014թ.-ին մշտական բնակչությունը 9.5 մլն է եղել, 2015-ին՝ 9.7 մլն, 2016-ին՝ 9.8 մլն:
Վրաստանում մշտական բնակչության թվի աճն արտահայտվել է հետեւյալ կերպ. 2014-ին՝ 3.7 մլն, 2015-ին՝ 3.8, 2016-ին՝ 4.0 մլն:
ԱՊՀ մի շարք երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում եւս բնակչության թվի աճ է նկատվում, Բելառուսում 2014թ.-ից սկսած պահպանվում է բնակչության թվի 9.5 մլն-անոց ցուցանիշը:
Galatv.am