Նոյեմբերի 13-ը Բարության միջազգային օրն է
Նոյեմբեր 13, 2017 07:19 Asia/Tehran
Աշխարհում այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշում են Բարության միջազգային օրը (World Kindness Day):
Այս տոնին ընդունված է մերձավորներին եւ հարազատներին ծաղիկներ նվիրել:
1998-ի նոյեմբերի 13-ին Տոկիոյում բացվել է Հանուն բարության միջազգային շարժման առաջին կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել է Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն:
Գիտնականները կարծում են, որ հնարավորինս շատ բարություն անելը, երախտագիտություն արտահայտելը լավացնում է մարդկանց ինքնազգացողությունը:
News.am
Պիտակ