Բրիտանիայի վարչապետը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին
Նոյեմբեր 14, 2017 19:39 Asia/Tehran
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոշտ հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնատարների հասցեին, նրանց մեղադրելով «ընտրություններին միջամտելու» և «միջազգային կարգին դեմ գնալու» մեջ:
Թերեզա Մեյը Լոնդոնում Ռուսաստանի կառավարությանը մեղադրել է ընտրություններին միջամտելու և լրատվամիջոցներում կեղծ լուրեր հրապարակելու մեջ դրանք համարելով արևմուտքում տարաձայնություն առաջացնելուն ու պառակտում սերմանելուն ուղղված Մոսկվայի ջանքերի մի մասը:
Թերեզա Մեյն այն դեպքում է նման մեղադրանք հնչեցրել Մոսկվայի հասեցին,երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է,որ Ռուսաստանը չի միջամտել այդ երկրի նախագահական ընտրություններին:
Պիտակ