Բրիտանիայի վարչապետը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/world-i76143-Բրիտանիայի_վարչապետը_կոշտ_հայտարարություն_է_արել_Ռուսաստանի_հասցեին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոշտ հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնատարների հասցեին, նրանց մեղադրելով «ընտրություններին միջամտելու» և «միջազգային կարգին դեմ գնալու» մեջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 19:39 Asia/Tehran
  • Բրիտանիայի վարչապետը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոշտ հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնատարների հասցեին, նրանց մեղադրելով «ընտրություններին միջամտելու» և «միջազգային կարգին դեմ գնալու» մեջ:

Թերեզա Մեյը Լոնդոնում Ռուսաստանի կառավարությանը մեղադրել է ընտրություններին միջամտելու և լրատվամիջոցներում կեղծ լուրեր հրապարակելու մեջ դրանք համարելով  արևմուտքում տարաձայնություն առաջացնելուն ու պառակտում սերմանելուն ուղղված Մոսկվայի ջանքերի մի մասը:

Թերեզա Մեյն այն դեպքում է նման մեղադրանք հնչեցրել Մոսկվայի հասեցին,երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է,որ Ռուսաստանը չի միջամտել այդ երկրի նախագահական ընտրություններին: