Պուտինն ու Ասադը ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i76531-Պուտինն_ու_Ասադը_ընդգծել_են_Սիրիայում_քաղաքական_գործընթաց_սկսելու_անհրաժեշտությունը
Սիրիայի և Ռուսաստանի նախագահներն ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 08:10 Asia/Tehran
  • Պուտինն ու Ասադը ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը

Սիրիայի և Ռուսաստանի նախագահներն ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը:

Կրեմլը հաղորդագրություն տարածելով, տեղեկացրել է Սոչիում Վլադիմիր Պուտինի և Բաշշար Ասադի հանդիպման մասին:

Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի հաղթանակի կապակցությամբ Ասադին շնորհավորելով, Պուտինն ասել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ռուսաստանը կապի մեջ է Իրաքի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ»:

ՌԴ նախագահն ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարն ավարտվելուց հետո, քաղաքական խաղաղ ճանապարհով պետք  է կարգավորել ճգնաժամը»:

Պուտինը նշել է, որ Աստանայի բանակցությունները ճանապարհ են հարթում սիրիացի ընդդիմադիրների հետ բանակցելու համար:

Վլադիմիր Պուտինը կարևորել է ՄԱԿ-ի մասնակցությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորման և այդ երկրում խաղաղության հաստատման գործընթացը:

Հանդիպման ժամանակ Ասադը բարձր գնահատելով Ռուսաստանի կսղմից Դամասկոսին ցուցաբերած քաղաքական ու ռազմական հովանավորությունների կապակցությամբ, ասել է.«Սիրիական խմբավորումների միջև բանակցություններում այլ երկրների չմիջամտելը երաշխավորելու նպատակով, Սիրիան ունի Ռուսաստանի աջակցության կարիքը»: