Ադրբեջանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի օրերը
https://parstoday.ir/hy/news/world-i76839-Ադրբեջանում_մեկնարկել_են_ՆԱՏՕ_ի_օրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի զինված ուժերում «ՆԱՏՕ-ի օրեր»-ի մասնավոր ծրագրերի իրականացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 14:16 Asia/Tehran
  • Ադրբեջանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի օրերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի զինված ուժերում «ՆԱՏՕ-ի օրեր»-ի մասնավոր ծրագրերի իրականացման մասին:

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության ինտերնետային կայքի հաղորդման, ՆԱՏՕ-ի օրերի շրջանակում Ալեքսանդր Շուաբի գլխավորած ՆԱՏՕ-ի փորձագիտական պատվիրակությունն Ադրբեջան ուղևորվելով այցելել է  այդ երկրի ԶՈՒ ռազմական ակադեմիան, ծովուժի հրամանատարության կենտրոնն ու Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանը:

ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի գործակցությունը սկիզբ է առել 2002 թվականին Աֆղանստանում: Կողմերիի  միջև համագործակցությունը շարունակվել է ադրբեջանցի զորայիններին ՆԱՏՕ-ի ստանդարտների համաձայն վարժություններ փոխանցելով և Ադրբեջանի որոշ տարածքներում ականազերծման գործողություններին բերած մասնակցությամբ: