Պակիստանը գործի է դրել բանակը կրոնական ակտիվիստներին ցրելու համար
Նոյեմբեր 26, 2017 09:28 Asia/Tehran
Իսլամաբադում նոյեմբերի 25-ին իրավապահ մարմինների եւ կրոնական շարժման ակտիվիստների միջեւ բախումներից զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, հայտնում է News.am-ը։
Պակիստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ անկարգությունների ճնշման համար գործի է դրվել բանակը։
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հակասությունները սրվել էին այն բանից հետո, երբ ուժայինները փորձել էին ցրել «Թեհրիկ է Լաբաիկ» կրոնական շարժման ակտիվիստների վրանային ճամբարը։ Նրանք ավելի քան 2 շաբաթ արգելափակել էին բանուկ ավտոմայրուղիներից մեկը։
Ցուցարարները դեմ են ընտրություններում թեկնածուների երդման տեքստում կատարվող փոփոխություններին։
lratvakan.am/
Պիտակ