Էրդողանն առաջարկել է Գերմանիայի կալանավորված քաղաքացու հետ փոխանակել թուրք փախստական գեներալներին
Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխանություններին տեղեկացրել է այն մասին, որ այդ երկիր փախած թուրք գեներալների արտահանձնման դիմաց պատրաստ է ազատ արձակել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուսելին:
ԻՍՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը Գերմանիայի իշխանություններին առաջարկել է Գերմանիայի «Դի Վելթ» օրաթերթի թղթակից Դենիզ Յուսելի հետ փոխանակել Գերմանիա փախած թուրք գեներալներին:
Էրդողանը գեներալներին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ:
Գերմանացի լրագրող Դենիզ Յուսելը Գուլենի խմբին պաշտպանելու մեղադրանքով անցած փետրվարից, արդեն շուրջ 300 օր կալանքի տակ է պահվում Թուրքիայում:
Թուրքիայում գերմանացի կալանավորների հարցով բանագնաց և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրուդերն անընդունելի է համարել ու մերժել է Էրդողանի առաջարկը:
Գերմանական մամուլն ավելի վաղ գրել էր, որ Էրդողանը Թուրքիայում գերմանացի կալանավորներին պատանդ է պահում, որպեսզի նրանց միջոց ծառայեցնի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման մեջ մեղադրվող թուրք գեներալների արտահանձնման համար: