Էրդողանն առաջարկել է Գերմանիայի կալանավորված քաղաքացու հետ փոխանակել թուրք փախստական գեներալներին
https://parstoday.ir/hy/news/world-i77567-Էրդողանն_առաջարկել_է_Գերմանիայի_կալանավորված_քաղաքացու_հետ_փոխանակել_թուրք_փախստական_գեներալներին
Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխանություններին տեղեկացրել է այն մասին, որ այդ երկիր փախած թուրք գեներալների արտահանձնման դիմաց պատրաստ է ազատ արձակել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուսելին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 04:11 Asia/Tehran
  • Էրդողանն առաջարկել է Գերմանիայի կալանավորված քաղաքացու հետ փոխանակել թուրք փախստական գեներալներին

Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխանություններին տեղեկացրել է այն մասին, որ այդ երկիր փախած թուրք գեներալների արտահանձնման դիմաց պատրաստ է ազատ արձակել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուսելին:

ԻՍՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը Գերմանիայի իշխանություններին առաջարկել է Գերմանիայի «Դի Վելթ» օրաթերթի թղթակից Դենիզ Յուսելի հետ փոխանակել Գերմանիա փախած թուրք գեներալներին:

Էրդողանը գեներալներին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ:

Գերմանացի լրագրող Դենիզ Յուսելը Գուլենի խմբին պաշտպանելու մեղադրանքով անցած փետրվարից, արդեն  շուրջ 300 օր  կալանքի տակ է պահվում Թուրքիայում:

 Թուրքիայում գերմանացի կալանավորների հարցով բանագնաց և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրուդերն անընդունելի է համարել ու մերժել է Էրդողանի առաջարկը:

Գերմանական մամուլն ավելի վաղ գրել էր, որ Էրդողանը Թուրքիայում գերմանացի կալանավորներին պատանդ է պահում, որպեսզի նրանց միջոց ծառայեցնի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման մեջ մեղադրվող թուրք գեներալների արտահանձնման համար: