Սահակաշվիլին ձերբակալվել Է Կիեւում
https://parstoday.ir/hy/news/world-i77771-Սահակաշվիլին_ձերբակալվել_Է_Կիեւում
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5¬ին ձերբակալվել Է Կիեւում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 11:49 Asia/Tehran
  • Սահակաշվիլին ձերբակալվել Է Կիեւում

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5¬ին ձերբակալվել Է Կիեւում:

Հատուկ նշանակության ուժերը նրան իջեցրել են այն շենքի տանիքից, ուր նա բարձրացել Էր՝ խույս տալով իրավապահ մարմինների աշխատակիցներից, որոնք եկել Էին խուզարկելու նրա բնակարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը: Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դեկտեմբերի 5­-ի առավոտյան ներխուժել են ընդդիմադիր գործչի բնակարան՝ կոտրելով դուռը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործում են դատարանի որոշմանը համապատասխան: Ավելի ուշ ՈւԱԾ-­ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, «իրավապահները փաստաբանի ներկայությամբ հանցագործություն կատարելու մեղադրանք են առաջադրել Սահակաշվիլիին»: Մասնավորապես, նա մեղադրվել Է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 256­-րդ հոդվածի առաջին մասով՝ հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին օժանդակելու եւ նրանց գործունեությունը թաքցնելու համար: Այդ հոդվածով պատիժը Սահակաշվիլիին սպառնում Է երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Պավել Բոգոմազովը, լրագրողներին հայտնել Էր, որ Սահակաշվիլին մեղադրվել Է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-­ի թղթակիցը, Սահակաշվիլիին շենքից դուրս են բերել ձեռնաշղթայով: Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են իրավապահ մարմինների աշխատակիցներին խանգարել նրան տեղափոխելու մեկուսարան Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել Է, որ իր աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Սահակաշվիլիի բնակարանում: «Գլխավոր դտախազությունը հետաքննչական գործողություններ Է անցկացնում Ուկրաինայի անվտանգության ծառայության աջակցությամբ»,­-ասել Է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը: Սակայն նրանց գործողությունների պատճառները չեն նշվել:

Armenpress.am