Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելան շարունակելու է դիմակայել ԱՄՆ-ի ոտնձգություններին
Դեկտեմբեր 10, 2017 14:06 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահն ընդգծել է, որ այդ երկրի ժողովուրդը դիմակայելու է ԱՄՆ-ի ոտնձգություններին:
Շաբաթ օրը Նիկոլաս Մադուրոն ասել է. «Այսօր ԱՄՆ-ը ձգտում է Վենեսուելայի դեմ շրջափակումներ կիրառելով և այս երկրին հարվածելով ցուցադրել իր հզորությունը, սակայն Վենեսուելայի ժողովուրդը հայրենասիրական ոգով ու հավատքով պաշտպանել է իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Նիկոլաս Մադուրոն նշել է, որ Վենեսուելան մինչև իր անկախությունը՝ 1902 թ. դեկտեմբերի 9-ը իմպերիալիստական ոտնձգությունների զոհ էր և ներկայիս ԱՄՆ-ի կառավարությունը ձգտում է Վենեսուելայի դեմ տնտեսական ու ֆինանսական շրջափակում կիրառելով նույն վիճակը հաստատել այս երկրում:
Պիտակ