ՆԱՏՕ-ի երկրները «պետք է վճարեն», այլապես դաշինքում անելիք չունեն. Թրամփ
https://parstoday.ir/hy/news/world-i78321-ՆԱՏՕ_ի_երկրները_պետք_է_վճարեն_այլապես_դաշինքում_անելիք_չունեն._Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս ասել է, որ չի պատրաստվում ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանել, օրինակ, Ռուսաստանից, որոնք դաշինքին անդամակցելու համար «չեն վճարում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 14:55 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի երկրները «պետք է վճարեն», այլապես դաշինքում անելիք չունեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս ասել է, որ չի պատրաստվում ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանել, օրինակ, Ռուսաստանից, որոնք դաշինքին անդամակցելու համար «չեն վճարում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Թրամփի խոսքով՝ այս տարի ՆԱՏՕ իր այցի ժամանակ ինքն ուղիղ է ասել, որ դաշինքի երկրները «պետք է վճարեն»: Այլապես, նրա խոսքով, կազամակերպությունում անելիք չունեն:

«Ես նրանց ակնարկել եմ՝ եթե չվճարեք, այստեղ չեք լինի: Ես դրա համար քննադատության եմ ենթարկվել մամուլում, նրանք հայտարարում էին, որ Դոնալդ Թրամփը մեր դաշնակիցների հետ կոպիտ է վարվում: Այդ նրանք են մեզ հետ կոպիտ վարվում, եթե չեն վճարում: Օրինակ՝ մեզ մետ երկիր կա, որը չի վճարում, հետո սկսում է խաղեր տալ ինչ-որ մեկի հետ, ով էլ դա լինի, օրինակ՝ Ռուսատանը: Երկիրը չի վճարում, իսկ մենք Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք հայտնվում մի երկրի պատճառով, որն անգամ չի վճարում»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ներկայացրել է նաեւ իր զրույցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ումից նա հասել է ՆԱՏՕ-ին հատկացումների մեծացմանը:

«Չէ՞ որ մենք նրանց պաշտպանում ենք, մենք Գերմանիայում 40 հազար զինվոր ունենք, ոչ մեկն այս մասին չգիտի. «Տվեք մեզ մի փոքր»: Նա ասում է. «Դոնալդ, դա գերմանացի ժողովրդին դուր չի գա»: Իսկ ես ասում եմ. «Գիտես՝ ամերիկացի ժողովրդին դա դո՞ւր է գալիս»,- պատմել է Թրամփը:

hartak.am