«Օսկար 2017»-ի կարող է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին Քըրք Քըրքորյանի ֆիլմը
(last modified Sat, 12 Mar 2016 12:37:52 GMT )
Մարտ 12, 2016 16:07 Asia/Tehran
  • «Օսկար 2017»-ի կարող է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին Քըրք Քըրքորյանի ֆիլմը

2017 թվականին «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի ցանկում է հայտնվել Քըրք Քըրքորյանի կողմից ֆինանսավորված «Խոստում» ֆիլմը: Ֆիլմն Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության մասին է։ Սցենարի հիմքում ընկած է սիրո եռանկյունի՝ ուսանող-բժիշկ Մայքլը, Աննան ու Փարիզից ամերիկացի լրագրող Քրիսը։

Գործողությունը տեղի է ունենում 1922 թվականին՝ Օսմանյան կայսրության անկման ժանամանակաշրջանում։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են Իսպանիայում եվ Պորտուգալիայում։ Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը։ Ֆիլմի նկարահանումները դեռևս ընթացքի մեջ են և պրեմիերան տեղի կունենա 2016 թվականին։ Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» ընկերությունը, որի ղեկավարներն են Էնթնի Մանդեկիչը և Էրիկ Իսրայելյանը։ Ընկերությանը ֆինանսավորում է « Tracinda Corporation» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, նա մահացավ 2015 թվականի հունիսի 16-ին 98 տարեկան հասակում։ Քըրք Քըրքորյանի երազանքն էր նկարահանել ֆիլմ հայերի ցեղասպանության վերաբերյալ։ Օսկարի թեկնածուների ենթադրյալ ցուցակը տարեկան կազմում է «The Playlist» կինոպորտալը։ «The Playlist»-ի ենթադրությունների ճշգրտության չափը կարելի է տեսնել նախորդ համընկնումներում. «Օսկար2016»-ը պորտալը տվել էր ՛՛Խելահեղ Մաքս՛՛ և ՛՛Մարսեցին՛՛ ֆիլմերին։ Արդյունքում ֆիլմերը համապատասխանաբար ստացան 10 և 7 անվանակարգեր։ «The Playlist»-ը չսխալվեց նաև լավագույն ռեժիսոր անվանակարգում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին («Փրկվածը») որպես հաղթող գուշակելիս։ Պորտալը գուշակեց նաև Լեոնարդո դի Կապրիոյի ՛՛Օսկար՛՛-ի արժանանալը «Փրկվածը» ֆիլմում դերի համար։

Ankakh.com-

12/3/2016