ՆԱՏՕ¬ն տարածաշրջանային ռազմական կազմակերպություն Է. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i79141-ՆԱՏՕ_ն_տարածաշրջանային_ռազմական_կազմակերպություն_Է._Ստոլտենբերգ
ՆԱՏՕ¬ն տարածաշրջանային ռազմական կազմակերպություն Է. նրա պատասխանատվության ոլորտը Եվրոպայի անվտանգությունն Է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 17:46 Asia/Tehran
  • ՆԱՏՕ¬ն տարածաշրջանային ռազմական կազմակերպություն Է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ¬ն տարածաշրջանային ռազմական կազմակերպություն Է. նրա պատասխանատվության ոլորտը Եվրոպայի անվտանգությունն Է:

Դա դեկտեմբերի 19­-ին խոստովանել Է ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպման արդյունքներն ամփոփելիս պատասխանելով Չինաստանի հետ ՆԱՏՕ-­ի հարաբերությունների վերաբերյալ հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը: «Չինաստանն ուժեղացող ռազմական տերություն Է, ուստի ՆԱՏՕ-­ի համար շատ կարեւոր Է նրա հետ քաղաքական երկխոսություն պահպանելը: Սակայն ՆԱՏՕ-­ի պատասխանատվության գոտին Եվրոպան Է, քանի որ դաշինքը տարածաշրջանային ռազմական կազմակերպություն Է»,-­հայտարարել Է նա: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-­ը, այս հաստատումը հատկապես հրատապ Է, քանի որ դաշինքի նախարարական բոլոր հանդիպումներում պարտադիր կերպով քննարկվում են ՆԱՏՕ-­ի պատասխանատվության գոտու սահմաններից հեռու դաշինքի ուժի կիրառման հարցերը: Դաշինքի պատմության մեջ խոշորագույն ռազմական գործողությունը 2001 թվականից սկսած անցկացվում Է Աֆղանստանում:

Armenpress.am