Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը ԱՄՆ-ին հորդորել է զենք չմատակարարել Ուկրաինային:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ասել է.«Մոսկվան Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը վտանգավոր քայլ է համարում, ինչը կհանգեցնի այդ երկրի ապակայունացմանը»:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի 2018 թվականի ռազմական բյուջեում , 530 միլիոն դոլար նախատեսվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ընդ որում Ուկրաինայի իշխանությունները այդ զենքերի կեսը կկարողանան ստանալ իրենց Զինված ուժերի շրջանում բարեփոխումներ իրականացնելուց հետո»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը 2017 թվականի սեպտեմբերին այցելեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հայտարարեց, որ ԱՄՆ-ն 175 միլիոն դոլարի արժողությամբ զենք անվճար կերպով կտրամադրի այդ երկրին:
Նշենք, որ ԱՄՆ-ն Սև ծովի ափին Ուկրաինայի Օդեսա նավահանգստում ծովային ռազմական հրամանատարության կենտրոն է կառուցում: