Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i79523-Ռուսաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Ուկրաինային_զենք_մատակարարելու_կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը ԱՄՆ-ին հորդորել է զենք չմատակարարել Ուկրաինային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 14:20 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը ԱՄՆ-ին հորդորել է զենք չմատակարարել Ուկրաինային:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ասել է.«Մոսկվան Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը վտանգավոր քայլ է համարում, ինչը կհանգեցնի այդ երկրի ապակայունացմանը»:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի 2018 թվականի ռազմական բյուջեում , 530 միլիոն դոլար  նախատեսվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ընդ որում Ուկրաինայի իշխանությունները այդ զենքերի կեսը կկարողանան ստանալ իրենց Զինված ուժերի շրջանում բարեփոխումներ իրականացնելուց հետո»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը 2017 թվականի սեպտեմբերին այցելեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հայտարարեց, որ ԱՄՆ-ն 175 միլիոն դոլարի արժողությամբ զենք անվճար կերպով կտրամադրի այդ երկրին:

Նշենք, որ ԱՄՆ-ն  Սև ծովի ափին Ուկրաինայի Օդեսա նավահանգստում ծովային ռազմական հրամանատարության կենտրոն է կառուցում: