Սանտա Կլաուսը սկսել է ողջ աշխարհով իր սուրբծննդյան ուղևորությունը
Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի կեսգիշերին Հյուսիսային բևեռից ուղևորվել է իր 62-րդ շուրջերկրյա ճանապարհորդության՝ բոլորին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորելու և երկրագնդի բոլոր երեխաներին նվերներ հանձնելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի և Կանադայի հակաօդային պաշտպանության միավորված հրամանատարությունը (NORAD):
Սանտա Կլաուսը դուրս է եկել իր բնակավայրից իր սահնակով, որը ղեկավարում են 9 եղջերուները:
Նրանց շրջագայությունը կավարտվի դեկտեմբերի 25-ի կեսգիշերին։
Ծննդյան տոներից առաջ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD), ինչպես միշտ, կհետևի Սանտա Կլաուսի շրջագայությանը:
Սանտա Կլաուսի տեղաշարժմանը հետևելու համար NORAD-ն օգտագործում է չորս համակարգ՝ արբանյակներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, կործանիչ ինքնաթիռներ և հատուկ «Սանտա-տեսախցիկներ»:
Յուրաքանչյուրն, ով կցանկանա իմանալ դեկտեմբերի 24-ին Սանտայի գտնվելու վայրը և պատրաստվել նրա այցին, կարող է դա անել՝ այցելելով NORAD-ի հատուկ կայքէջ։
NORAD-ը սկսել է հետևել Սանտայի շրջագայությանը 1955 թվականից, երբ Կոլորադո նահանգի խոշոր խանութներից մեկը գովազդ տեղադրեց՝ երեխաներին կոչ անելով զանգել Սանտա Կլաուսին: Սակայն, հայտարարությունում նշված հեռախոսահամարը սխալ էր գրված, և Սանտայի փոխարեն զանգերին ստիպված էր պատասխանել NORAD-ին նախորդող ՀՕՊ մայրցամաքային հրամանատարության թեժ գծի օպերատորը: Այդ ժամանակվանից ի վեր Սուրբ Ծննդյան նախօրեին Կոլորադոյում ռազմաօդային ուժերի բազան դառնում է Սանտա Կլաուսի սուրբծննդյան ուղևորությանը հետևող կենտրոն:
tert.am/