Ռուսաստանը 100 երկրի ներկայացուցիչների հրավիրելու է վերահսկել նախագահական ընտրությունները
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ աշխարհի հարյուր երկրի ներկայացուցիչներ հրավիրվելու են՝ այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացը վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը համագործակցում է միջազգային միությունների հետ և նրանց հրավեր է ուղարկելու՝ ընտրական դիտորդներ Ռուսաստան գործուղելու համար»:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 18-ին :
ՌԴ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է անցած շաբաթ: Մինչ այժմ իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է 34 հոգի, այդ թվում՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ընտրություններում հաղթելու համար Վլադիմիր Պուտինն շանսերը մեծ են: