Ռուսաստանը 100 երկրի ներկայացուցիչների հրավիրելու է վերահսկել նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i80009-Ռուսաստանը_100_երկրի_ներկայացուցիչների_հրավիրելու_է_վերահսկել_նախագահական_ընտրությունները
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ աշխարհի հարյուր երկրի ներկայացուցիչներ հրավիրվելու են՝ այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացը վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 17:18 Asia/Tehran
  • Ռուսաստանը 100 երկրի ներկայացուցիչների հրավիրելու է վերահսկել  նախագահական ընտրությունները

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ աշխարհի հարյուր երկրի ներկայացուցիչներ հրավիրվելու են՝ այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացը վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը համագործակցում է միջազգային միությունների հետ և նրանց հրավեր է ուղարկելու՝ ընտրական դիտորդներ Ռուսաստան գործուղելու համար»:

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 18-ին :

ՌԴ  նախընտրական քարոզարշավը մեկնարկել է անցած շաբաթ: Մինչ այժմ իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է 34  հոգի, այդ թվում՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ընտրություններում  հաղթելու համար Վլադիմիր Պուտինն շանսերը մեծ են: