Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i80207-Վլադիմիր_Պուտինը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Դոնալդ_Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 08:23 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը, Պուտինը շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ ներկայիս բարդ միջազգային իրավիճակում ռուս-ամերիկյան կառուցողական երկխոսության ստեղծումը հատկապես պահանջված է` աշխարհում ռազմավարական կայունության ամրապնդման և գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին օպտիմալ պատասխաններ գտնելու համար: Ռուսաստանի ղեկավարը կարևորել է հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքները` որպես Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման հիմք: «Դա թույլ կտա մեզ առաջ շարժվել պրագմատիկ համագործակցություն կառուցելու համար` ուղղված երկարաժամկետ հեռանկարին»,- ընդգծել է նա:
armenpress.am