ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ
https://parstoday.ir/hy/news/world-i80425-ՆԱՏՕ_ն_չի_ցանկանում_Ռուսաստանի_հետ_նոր_սառը_պատերազմ
Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ցանկանում եւ հանդես է գալիս Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 11:53 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ

Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ցանկանում եւ հանդես է գալիս Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության օգտին:

Այս մասին Deutsche Wirtschafts Nachrichten-ի հետ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք ավելի ինքնավստահ Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ մենք սառը պատերազմի եւ սպառազինության մրցավազքի կրկնողություն չենք ցանկանում, այլ հանդես ենք գալիս Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության օգտին, չնայած դա հեշտ չէ»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի եւ դաշինքի միջեւ շփումների թիվը: Այդ թվում՝ ռազմական կապերի գծով: Ստոլտենբերգը որպես դրական պահ է նշել ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ վերջերս կայացած բանակցությունները:

News.am