Մակրոն.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը մեծ սխալ է լինելու»
https://parstoday.ir/hy/news/world-i80501-Մակրոն._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_հրաժարվելը_մեծ_սխալ_է_լինելու
«Եթե ԱՄՆ նախագահը հրաժարվի Միջուկային համաձայնությունից, ապա նա մեծ սխալ թույլ տված կլինի».-հավաստել է Ֆրանսիայի նախագահը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունվար 04, 2018 12:05 Asia/Tehran
  • Մակրոն.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը մեծ սխալ է լինելու»

«Եթե ԱՄՆ նախագահը հրաժարվի Միջուկային համաձայնությունից, ապա նա մեծ սխալ թույլ տված կլինի».-հավաստել է Ֆրանսիայի նախագահը:

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է տրվել չորեքշաբթի երեկոյան, Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը դուրս չի գալու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:

Մակրոնն ի դեպ նշել է, որ Միջուկային համաձայնությունը պետք է կատարելագործվի և ինքը ջանքեր է գործադրելու ՝ Թրամփին համոզելու ուղեկցել իրեն:

2016 թ. Իրանի և 5+1 խմբի ՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի,  Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի , Գերմանիայի, նաև Եվրամիության  միջև  ստորագրվեց ՀԳՀԾ-ն, սակայն Թրամփը մշտապես փորձել է խափանել այդ միջազգային համաձայնությունը: