Թրամփը պատրաստ է խոսել Կիմ Չեն Ընի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i80717-Թրամփը_պատրաստ_է_խոսել_Կիմ_Չեն_Ընի_հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ խեռախոսազրույց ունենալու իր պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2018 10:08 Asia/Tehran
  • Թրամփը պատրաստ է խոսել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ խեռախոսազրույց ունենալու իր պատրաստակամության մասին:

Նա նաեւ հույս է հայտնել, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ բանակցությունները դրական արդյունքներ կունենան, փոխանցում է Reuters-ը: 

Հյուսիսային Կորեան վերջին 2 տարում առաջին անգամ համաձայնվել է հաջորդ շաբաթ Հարավային Կորեայի հետ պաշտոնական բանակցություններ վարել:

Քեմփ Դեւիդի իր նստավայրում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը պատրաստակամություն է հայտնել խոսել Կիմի հետ, բայց առանց նախապայմանների: Նա նշել է, որ բանակցությունները կարող են հանգեցնել լարվածության թուլացման եւ դիվանագիտական առաջընթացի համար հիմք կստեղծեն՝ հայտարարելով, որ սա իր կողմից մշտական ճնշման արդյունքն է: «Լսեք, հիմա նրանք Օլիմպիադայի մասին են խոսում: Սա սկիզբն է, սա մեծ մեկնարկ է: Եթե ես ներգրավված չլինեի, նրանք հիմա չէին խոսի»,- ասել է նա:

«Եթե այս բանակցություններից ինչ-որ բան ստացվի, դա հոյակապ կլինի ամբողջ մարդկության համար, դա հոյակապ կլինի ամբողջ աշխարհի համար»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները երկար տարիներ հետո առաջին անգամ կապի հատուկ խողովակով քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Փհենչհանում կայանալիք Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցության հնարավորության հարցը:

News.am