Օդեսայի նավահանգիստ Է ժամանել Carney DDG64 ամերիկյան Էսկադրային ականակիրը
Հունվարի 8-ի առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney DDG64 Էսկադրային ականակիրը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրս»-ը, հայտնել Է տեղի «Դումսկայա» հրատարակությունը: Ըստ հրատարակության տեղեկատվության, Էսկադրային ականակիրը դարձել Է ՆԱՏՕ-ի առաջին նավը, որը Օդեսա Է այցելել նոր տարում: 2017 թվականի հուլիսին Carney-ը մասնակցել Է «Սի Բրիզ-2017» միջազգային զորավարժություններին, որոնց ընթացքում դրա վրա Է բարձրացել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Էսկադրային ականակիրն Օդեսայում կմնա մինչեւ հունվարի 11-ը: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը հայտնել Է, որ նավի այցի նպատակը ծովում անվտանգության ապահովման գործողությունների անցկացումն Է եւ համակցված պատրաստվածության ու ռազմածովային ներուժի ամրապնդումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am