ԱՄՆ-ի կին զինվորականները բողոքի ակցիա են անցկացրել սեռական բռնությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i80871-ԱՄՆ_ի_կին_զինվորականները_բողոքի_ակցիա_են_անցկացրել_սեռական_բռնությունների_դեմ
Տասնյակ ամերիկացի կին բանակայիններ բողոքի ակցիա են անցկացրել սեռական բռնությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 07:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կին զինվորականները բողոքի ակցիա են անցկացրել սեռական բռնությունների դեմ

Տասնյակ ամերիկացի կին բանակայիններ բողոքի ակցիա են անցկացրել սեռական բռնությունների դեմ:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, կին զինվորականները Վաշինգտոնում Պենտագոնի շենքի առջև պաստառներ կրելով և կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են բանակայինների միջև սեռական բռնությունն ու ոտնձգությունը:

Պենտագոնի պաշտոնական տվյալներով, վերջին հինգ տարիներին, ԱՄՆ-ի բանակում սեռական ոտնձգության 20 հազար դեպք է գրանցվել:

Պենտագոնի հրապարակած հաղորդման համաձայն, սեռական բռնության ենթարկվածների մեծ մասը խուսափում են այդ մասին հայտնել, հետևաբար իրական թիվը շատ ավելի բարձր է:

Պենտագոնի 2017թ. զեկույցի համաձայն, Վիրջինիա նահանգի Նորֆոլք ծովային բազայում և Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայում սեռական ոտնձգությունների ամենաշատ դեպքերն են գրանցվել: